Բնակելի համալիրը գտնվում է Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում ՝Դալմայի այգիներում (Երևան Պարկի հարևանությամբ) ։Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տարբերակ 1 - Կարելի է մոտենալ Լենինգրադյան-Մեծարենց (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) խաչմերուկից թեքվելով ձախ։
Տարբերակ 2 - Նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում Մոնթե Մելքոնյան փողոցի կողքից դեպի «Լույսեր» բնակելի համալիր։ Այս պահին, այս ճանապարհը գտնվում է նախագծման փուլում։
Կայքում կարող եք ծանոթանալ երկու տարբերակները նկարագրող քարտեզին։
Բնակելի համալիրը բաղկացած է չորս շենքից՝ երկուսը վերգետնյա 18, երկուսը՝ վերգետնյա 16 հարկանի: Նախատեսվում է եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի բոլոր շենքերում՝ ընդհանուր 404 մեքենայի համար։
Առաջինը սկսում ենք 16 հարկանի շենքի կառուցումը։
Ընդհանուր տարածքը՝ 12,200 քմ, որից կառուցապատվելու է ընդամենը 3000 քմ-ը, մնացածը նախատեսված է բարեկարգման և կանաչապատման, այդ թվում՝ ջրային գոտնիների, խաղահրապարակների և տարատեսակ ժամանցի գոտիների համար։
Կարևոր է նշել, որ նշված չկառուցապատվող տարածքում մեքենաների մուտքն արգելված է լինելու։
Կայքում կարող եք ծանոթանալ բնակելի և բակային տարածքները պատկերող գրաֆիկին։
Բնակարանները ունեն վիտրաժային պատուհաններ (հատակից առաստաղ), այդ իսկ պատճառով ապահովված է բնական լույսի ներթափանցումը։ Ընդ որում, յուրաքանչյուր հարկի 7 բնակարաններից 4-ն ունեն երկկողմանի պատուհաններ։ Բացի այդ, շենքերը նախագծելիս իրականացվել է, այսպես կոչված, ստվերային վերլուծություն (shadow analysis)՝ շենքերի դիրքերը տեղակայելով այնպես, որպեսզի ապահովվի առավելագույն լույսի ներթափանցում բոլոր շենքերում։
Ա-Բ և Գ-Դ շենքերի միջև հեռավորությունը 26 մ է (շինարարական ստանդարտներով նվազագույն պահանջը 24 մետր է), բացի այդ շենքերը իրար նկատմամբ ունեն շախմատաձև շարվածք։ Իսկ Ա-Գ և Բ-Դ շենքերը միմյանցից գտնվում են 38-40մ հեռավորության վրա։
Շենքերի տեղակայությանը կարող եք ծանոթանալ կայքում։ Համալիրը բաղկացած է չորս առանձին շենքերից։ Հարկ է նշել, որ բնակարանների 60%-ն ունենալու է դեպի Արարատ լեռ տեսարան։
Այո, ստացվել են բոլոր չորս` Ա, Բ, Գ, Դ շենքերի շինթույտվությունները։
Կառուցապատող կամակերպությունը «Լույսեր» ՓԲԸ-ն է։ Ընկերության հիմնադիրները ֆինանսական և շինարարության ոլորտում բազմամյա փորձ ունեցող անձինք են։ Ընկերության հիմնադիր փաստաթղթին կարող եք ծանոթանալ կայքում։
Բնակելի համալիրի ճարտարապետը «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան է։ «Ստորակետը» բազմաթիվ նորարարական ճարտարապետական նախագծերի հեղինակ է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Մոնրեալում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Ընկերության կայքէջում՝
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Դ ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրը Դավիթ Քոչարյանն է, ով հանդիսանում է մի շարք կամուրջների, փողոցների, բնակելի շենքերի և սպորտային համալիրների կառուցող։ Առավել մանրամասն տեղեկատվություն առկա է մեր կայքում։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի օգոստոսին։
Բնակելի համալիրն ամբողջությամբ նախատեսվում է հանձնել շահագործման 2023թ-ի աշնանը։
Տարբեր շենքերում և տարբեր բնակարաններում գները տարբեր են և ներկայացված են ՀՀ դրամով։
Բնակելի համալիրում ընդհանուր կառուցվելու է 410 կայանատեղի։ Կայանատեղիների գինը այս փուլում կազմում է 13,000-20,000$ համարժեք դրամ։
Տարբերակված գին բնակարանի տարբեր հատվածների համար նախատեսված չէ։ Պատշգամբի տարածքն ունի նույն գնանշումը:
Խնդրում ենք կապ հաստատել մեր գրասենյակի հետ մանրամասն տեղեկատվության համար։
Ամրագրման պայմանագիր հնարավոր է կնքել, եթե գնման իրավունքի պայմանագիրը ակնկալվում է կնքել ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։
Առկա են 1-4 սենյականոց բնակարաններ: Հնարավոր է նաև հարևանությամբ գտնվող բնակարանների միավորում։ Հատակագծերին կարելի է ծանոթանալ այստեղ։
Բնակարանների մակերեսը 44-ից 185 քմ է, իսկ միավորման դեպքում հնարավոր է ստանալ ավելի մեծ մակերես։
Կառուցապատողի կողմից առաջարկվող տարբերակում, որը գծվել է բնակելի տարածքն առավել արդյունավետ օգտագործելու սկբունքով, խոհանոցն ու հյուրասենյակը միասին են նախատեսված։ Միաժամանակ անհատական նախագծման արդյունքում հաճախ հնարավոր է ունենալ առանձին խոհանոց։
Առաստաղների բարձրությունը 3 մ է։
Բնակարանները հանձնվում են հետևյալ աշխատանքների ներառմամբ. հարթեցված հատակ (стяжка), տեղադրված արտաքին լուսամուտներ (ալյումինե պրոֆիլներով, երկշերտ Էներգարդյունավետ պատուհաններով), արտաքին դուռ, դեպի պատշգամբներ տանող դռներ, ներքին պատեր, ներքին պատերի գաջապատում, սալիկապատված և վերանորգված պատշգամբ։
Լրացուցիչ վճարի դիմաց հնարավոր է նաև բնակարանների հանձնում ամբողջությամբ վերանորոգված վիճակում։ Կա վերանորոգման մի քանի գնային առաջարկ:
Այո, ըստ էության, բնակարանների 90%-ը համապատասխանում են եկամտահարկի վերադարձի վերաբերյալ կարգի չափանիշներին (դրանց արժեքը մինչև 55 միլիոն դրամ է)։
Այս պահին գործող պայմաններն են՝
Այո, մենք Ձեզ կարող ենք տրամադրել նախնական խորհրդատվություն, ինչպես նաև տրամադրել մեզ հետ համագործակցող բանկերում պատասխանատու աշխատակիցների կոնտակտային տվյալները։
Բնակարանների ամրագրման համար անհրաժեշտ է վճարել 1 000 000 ՀՀ դրամ։ Բնակարանների ամրագրման պայմանագիրը գնորդին իրավունք է տալիս կառուցապատողի հրավերից հետո մեկ ամսվա ընթացքում ամրագրման պայմաններով ձեռք բերել ընտրված բնակարանը։ Ընդ որում, հիփոթեքը հնարավոր է նախահաստատել ամրագրման պահին:
Տարաժամկետ վճարման դեպքում գործում է վճարման հետևյալ սխեման՝
Փուլ 1․ Նոտարական վավերացմամբ Կառուցվող շենքից անշարժգույք գնելու իրավունքի պայմանագիր կնքելուց հետո Գնորդը վաճառողի բանկային հաշվին փոխանցում է բնակարանի արժեքի 30%-ը։
Փուլ 2․ Փուլ 1-ից 6 ամիս հետո գնորդը վաճառողի բանկային հաշվին փոխանցում է բնակարանի արժեքի 35%-ը։
Փուլ 3․ Փուլ 2-ից 6 ամիս հետո գնորդը վաճառողի բանկային հաշվին փոխանցում է բնակարանի արժեքի 30%-ը։
Փուլ 4․ Գնորդը վաճառողի բանկային հաշվին փոխանցում է բնակարանի արժեքի վերջին 5%-ը, երբ շինարարությունն ավարտվում է, և կնքվում է առքուվաճառքի պայմանագիր՝ բնակարանի սեփականության փոխանցմամբ։
Ամրագրումը չեղարկելու պայմանները մանրամասն շարադրված են ամրագրման պայմանագրում։ Ամրագրումը կարող է չեղարկվել գնորդի կողմից պայմանագրով սահմանված դեպքերում, եթե կառուցապատողը խախտել է պայմանագրով սահմանված ժամկետները։ Հակառակ դեպքում՝ ամրագրման գումարը գնորդին հետ չի վերադարձվում։
Եթե բնակարանը ձեռք է բերվում մեզ հետ համագործակցող բանկի միջոցով, և հաճախորդը համապատասխանում է այդ բանկի պայմաններին, ապա երկրորդային գրավ անհրաժեշտ չէ։ Հակառակ դեպքում, վարկավորման պայմանները պետք է ճշտել բանկի հետ։
Այո, հնարավոր է։ Վարկի գումարի և գույքի արժեքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանալու համար կարող եք զանգահարել մեր գրասենյակ։
Մեր գործընկեր բանկերն են Արմսվիսբանկը, Բիբլոս բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Էվոկաբանկը, Այ Դի բանկը, Էյչ Էս Բի Սի բանկը, Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպությունը։
Սպասարկման մեջ ներառվելու է բնակելի համալիրի ընդհանուր անվտանգությունը, առանձին շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների և ավտոկայանատեղիի մաքրությունը, վերելակների շահագործումը և սպասարկումը, կանաչապատ գոտիների խնամքը, աղբահանությունն ու լուսավորությունը։ Սպասարկումը իրականացվելու է կառուցապատողի կողմից և նախատեսվելու է առավելագույնը 10% շահույթ, ինչը ենթադրում է ծառայության խելամիտ արժեք (մինչեւ 300 ՀՀ դրամ 1քմ-ի համար)։
Բնակարանների կենտրոնացված ջեռուցում նախատեսված չէ։
Ոչ։ Օդափոխության միասնական համակարգ նախատեսված չէ։
Շենքերի սեյսմակայունությունը 9 և ավելի բալ է։
Շենքն ունենալու է միայն վիտրաժային պատուհաններ։ Պատուհանները լինելու են շուկայում առկա լավագույն պրոֆիլներով և բազմաֆունկցիոնալ երկշերտ ապակիներով։ Դրանք ներկայումս գոյություն ունեցող ամենաջերմաէֆեկտիվ ապակիներն են, որոնք ձմեռային ամիսներին ապահովում են ջեմախնայողության, իսկ ամառային ամիսներին պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բոլոր սենյակներում նախատեսվում է բարդ փականով պատուհանի կամ դռան առկայություն։
Հարկ է նշել նաև, որ բոլոր ոչ վիտրաժային պատերը պատվելու են լավագույն ձայնա-ջերմամեկուսիչ նյութերով։
Այո։ Շենքերին հարող տարածքում լինելու են նման ծառայություններ։
Բնակելի համալիրը մոտակա կանգառից գտնվում է 300 մետր հեռավորության վրա։
Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է ունենալ երեք վերելակ։ Դրանք լինելու են եվրոպական արտադրության բարձրակարգ վերելակներ։
Առավելագույնը 7 բնակարան։ Բոլոր հարկերի հատակագծերին կարելի է ծանոթանալ մեր կայքում։
Շենքի արտաքին երեսպատումը սպիտակ գույնի «Լայմսթոուն» քարով է լինելու ։
Բնակարանների հատակագծերը գծվել են այնպես, որպեսզի նվազագույնը տեղավորեն՝
Այո