Կառուցապատող

«Լույսեր» ՓԲԸ, որի մասնակիցներն ունեն ավելի քան 15 տարվա փորձ շինարարության, ներդրումների, դիզայնի և ֆինանսների բնագավառներում: Ընկերության հիմնադիր և բնակելի համալիրի շինարարությանն առնչվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Պարտատոմսերի թողարկում

Տեղեկացնում ենք, որ «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի կողմից թողարկվում են ՀՀ դրամով և դոլարով արժեկտրոնային պարտատոմսեր։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 05.11.2021թ.-ի թիվ 1/576Ա որոշմամբ գրանցվել է «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Դուք ևս կարող եք ձեռք բերել մեր ընկերության պարտատոմսերը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը կգտնեք այստեղ։

Այստեղ կարող եք նաև ծանոթանալ՝

Տեղեկացնում ենք, որ 30․11․2021թ․-ին ավարտվեց դրամային պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը։

  • Դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը
  • Դոլարային պարտատոմսերի թողարկման պայմաններին
  • Դոլարով պարտատոմսերի գնին
  • Արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի օրինակելի ձևին

Տեղեկացնում ենք, որ 15․12․2021թ․-ին ավարտվեց դոլարային պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը։

Ճարտարապետ



Նախագծի հեղինակը «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցն է։ «Ստորակետը» բազմաթիվ նորարարական ճարտարապետական նախագծերի հեղինակ է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Մոնրեալում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը մասնագիտացված է քաղաքաշինության, ճարտարապետության, ճարտարագիտության, շինարարության ղեկավարման և ինտերիերի դիզայնի ոլորտներում։ Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝

www.storaket.com
Facebook-ի էջ

Շինարարական կազմակերպություն



«Դ ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերություն։ Ընկերության հիմնադիրը Դավիթ Քոչարյանն է, ով ունի բազմամյա փորձ շինարարության բնագավառում և հանդիսանում է մի շարք կամուրջների, փողոցների, բնակելի շենքերի և սպորտային համալիրների կառուցող։ Նրա մասնակցությամբ կառուցվել են Ազատության պողոտա-Սարալանջի փողոց հանգույցները, Բարեկամության հրապարակի էստակադան, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի թունելային համակարգը, Ալեք Մանուկյան թունելային համակարգը և այլն: Ընկերության հիմնադրի անմիջական ղեկավարությամբ կառուցվել են բազմաթիվ նշանակալից կառույցներ, ինչպիսիք են՝ Դիլիջանի միջազգային դպրոցի սպորտային համալիրը և ուսանողների բնակելի համալիրը, ՀՀ նախագահի՝ Սևանի ընդունելությունների տունը, Վանաձորի բժշկական կենտրոնը, բազմաֆունկցիոնալ բնակելի մի շարք բարձրահարկ համալիրներ Երևանում: